Մոդրիչ. Զիդանը խնդրում է թիմային խաղ ցուցադրել
Sport«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեղինակություն է իր ֆուտբոլիստների համար: Այս մասին նշել է մադրիդյան թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
-Զիդանը մեծագույն ֆուտբոլիստ է եղել, և կարծում եմ՝ կդառնա հիանալի մարզիչ: Նա համաշխարհային ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից է, ինչն օգնում է, երբ մտնում ես աստղային հանդերձարան: Հույս ունեմ՝ շուտով կսկսենք ավելի լավ խաղալ: Մարզիչը մեզանից խնդրում է թիմային խաղ ցուցադրել: Զիդանը շատ բան գիտի ֆուտբոլիստների մասին, և երբ նա խոսում է, բոլորս լսում ենք,-Մոդրիչի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը հունվարի 4-ին է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Ռաֆայել Բենիտեսին: Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից հետո մադրիդյան թիմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ ունենալով 40 միավոր, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է «Ռոմայի» հետ: