Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարին
SportՀունահռոմեական ոճիըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին մեկնարկում է ԴանԿոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով:
ՀԱՕԿ լրատվության բաժինը հայտնում է, որ հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիքմրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, ՆարեկԽաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, ԱրթուրՇահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը(130 կգ):
Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ըԹուրքիայում կ այանալիք Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվանմիջազգային 34-րդ մրցաշարին: