Տոկիոյում նորմայից տաք եղանակով պայմանավորված գրիպի համաճարակը սկսվել է սովորականից ուշ
International newsՃապոնական մայրաքաղաքի բժշկական հաստատությունները հայտարարել են, որ սկսվել է գրիպի տարեկան համաճարակը: Ըստ NHK հեռուստաալիքի, անսովոր տաք եղանակի շնորհիվ, երկրում, վերջին 4 տարիների ընթացքում, առաջին անգամ համաճարակն սկսվել է հունվարի կեսերին:
Այս մասին հաղորդում է «Տասս» գործակալությունը:
Գրիպի ալիքը Տոկիոյում սովորաբար սկսվում է դեկտեմբերից-մարտն ընկած ժամանակահատվածում: Սակայն այս տարի ջերմ եղանակային պայմանների շնորհիվ գրիպն սկսվել է զգալիորեն ուշ: Բժիշկների խոսքով՝ Տոկիոյում հայտնաբերվել են 45 հաստատություններ, որտեղ գրիպով հիվանդ է մի քանի մարդ: Հաստատությունների թվում են պետական և հասրարակական ինստիտուները, ինչպես նաև դպրոցները: