Մոսկվայում առաջին բուդդիստական տաճարի շինարարությունը ֆինանսական միջոցների սղության պատճառով դադարել է
International newsՄոսկվայում առաջին բուդդիստական տաճարի շինարարական աշխատանքները դադարեցվել են ֆինանսական միջոցների սղության պատճառով:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Մոսկվայում բուդդիստական համայնքի ղեկավար Դուլմա Շագդարովան:
Մոսկվայի բուդդիստական համայնքը քաղաքում տաճար կառուցելու շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն ստացել է 2014թ.: