Ֆրանսիան ռեկորդային 16 մլրդ եվրո է վաստակել սպառազինությունների արտահանումից
International news2015 թվականին սպառազինությունների արտահանումից Ֆրանսիայի եկամուտները կազմել են 16 միլիարդ եվրո, ինչը ռեկորդ Է դարձել Ֆրանսիայի պաշտպանական ճյուղի համար:
Հունվարի 14-ին այս մասին հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանը: «Վաճառքները բեր ել են 16 միլիարդ եվրո, եւ դա ռեկորդ Է: Դա կրկնակի ավելի Է, քան մեկ տարի առաջ, երբ մենք կրկնապատկեցինք նախորդ տարվա արդյունքը: Այսպիսով, մենք նոր ռեկորդ սահմանեցինք, եւ ես շատ եմ հպարտանում ֆրանսիացի արտադրողներով»,- ասել Է նա ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքի եթերում:
Խոսելով Եգիպտոսին Mistral տիպի երկու ուղղաթիռակիրներ վերավաճառելու մասին, որոնք կառուցվել Էին Ռուսաստանի համար, Ֆրանսիայի նախարարը հերքել Է ավելի վաղ մամուլում հայտնված հաղորդումներն այն մասին, թե եգիպական կողմն ուշացնում Է գործարքի գծով վճարումները: «Ամեն ինչ վճարված Է մինչեւ վերջին լուման»,- տեղեկացրել Է Լը Դրիանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: