Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների ընթացքում ազատագրվել են 217 բնակավայրեր
International newsՍիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից հետ Է խլվել ավելի քան 200 բնակավայրեր: Այդ մասին հունվարի 15-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս&r aquo;-ին:
«Ընդամենը գործողությունների հարյուր օրվա ընթացքում, որոնք ՌԴ օդատիեզերական ուժերն անցկացրել են Սիրիայում, ԴԱԻՇ-ից հետ Է խլվել 217 բնակավայր եւ ազատագրվել Է 1000 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք»,-ասել Է Ռուդսկոյը հունվարի 15-ին ՌԴ պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների դեմ պայքարում ավելի ու ավելի մեծ դեր են խաղում Սիրիայի դեմոկրատական ընդդիմության ուժերը, որոնք գործում են կառավարական զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ:
«Ներկայում այդ ջոկատներում ներգրավված մարդկանց ընդհանուր թվաքանակը կազմում Է ավելի քան 10 հազար»,-ճշտել Է Ռուդսկոյը: