Թուրքիայի ԶՈւ-ն վարժանքներ կանցկացնի Կարսում
International newsԹուրքիայի զինված ուժերը ծրագրում են Կարսի «Աքբաբա» զորավարժարանում զինավարժանքներ անցկացնել: Այն նախատեսվում է անցկացնել հունվարի 18-22-ին: Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները համակարգվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ:
Այս մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Զինավարժանքներն անցկացվելու են Կարսի օդանավակայանի եւ Աքբաբա ավանի միջեւ ընկած տարածքում գտնվող «Աքբաբա» զորավարժարանի տարբեր վայրերում: Կարսում նման զորավարժանքներ Թուրքիայի ԶՈւ-ն անցկացնում է տարեկան 2-4 անգամ: