Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փաստեր միջնադարյան Եվրոպայի հիգիենայի մասին, որոնք Ձեզ շոկի կենթարկեն (լուսանկարներ)

Lifestyle
средневековье
Միջնադարյան Եվրոպայի՝ կոյուղի չունեցող քաղաքները փոխարենն ունեին հաստափոր պարիսպներ ու պաշտպանողական փոս, որը լցված էր ջրով։ Հենց այդ փոսն էլ համատեղության կարգով կատարում էր կոյուղու գործառույթը, քանի որ պարիսպների վրայից դրա մեջ էին լցնում մարդկային կենսագործունեության արգասիքները։
Ֆրանսիական որոշ ամրոցների դիմաց մարդկային կղանքի թմբերն այնքան էին բարձրանում, որ պատերի բարձրությունը ստիպված բարձրացնում էին, ինչպես դա արվեց նույն Փարիզում, որի ամրոցի պատերի մոտի արտաթորանքների սարն այնքան էր բարձրացել, որ կարող էր հետ թափվել քաղաք, էլ չխոսենք նրա մասին, որ թշնամու պաշարող զորքը կարող էր օգտագործել այն պաշարային աշտարակների տեղ։
Քաղաքների փողոցներն այնքան կեղտոտ էին, այդ թվում նաև կղանքով, որ բացարձակ անհնար էր անձրևոտ եղանակներին փողոց դուրս գալ։ Հենց այդ ժամանակներում գերմանական որոշ քաղաքներում ի հայտ եկան փայտյա տրեխները, առանց որոնց պարզապես անհնար էր փողոց դուրս գալ։
средневековье
Մոտավորապես այսպիսի տեսք ունեին միջնադարյան ասպետները, ում հասակը հազվադեպ էր գերազանցում 160 սանտիմետրը։ Այն ժամանակներում եվրոպացիները, որպես կանոն, փոքրամարմին էին, իսկ ասպետների դեմքերը հաճախ այլանդակված էին լինում օսպայից, որով հիվանդանում էին գրեթե բոլոր եվրոպացիները։ Դե իսկ ասպետական սաղավարտի ներսում երկար ու կեղտոտ մազերի, ինչպես նաև արիստոկրատական հանդերձանքի ծալքերի մեջ վխտում էին ոջիլներն ու տզերը։
Ասպետների բերանից այնպիսի գարշահոտ էր գալիս, որ ժամանակակից կանանց համար նման «սրտակերի» կողքին կանգնելն իսկական փորձություն կլիներ, էլ չխոսենք համբուրվելու մասին։ Եվրոպացիներն այդ ժամանակ ատամներն ընդհանրպես չեն մաքրում, իսկ նրանց կերակրացանկում կար ամեն ինչ, և այդ ամենի հետ նրանք խմում էին կծված գարեջուր, իսկ դեզինֆեկցիայի համար սխտոր էին ծամում։
Բացի դրանից, ամեն հերթական արշավի ժամանակ ասպետը կարող էր օրեր շարունակ չհանել իր զրահները, որոնք ցանկության դեպքում անգամ ստիպված էր հանել՝ միայն կողմնակի օգնություն ներգրավելով։ Ասպետական զրահների մեջ մտնելու գործընթացը կարող էր ժամ և ավել տևել։ Բնականաբար, իր բոլոր բնական կարիքներն ասպետը հոգում էր հենց զրահի մեջ։ Դրա համար հաճախ ասպետները գերադասում էին միայն օղակազրահ կրել, իսկ բուն երկաթյա զրահը կրում էին մարտից անմիջապես առաջ, որովհետև բացի նրանից, որ դրանում ստիպված պետք է հոգային իրենց կարիքները, այն նաև շատ ծանր էր։
средневековье
Որոշ պատմիչներ տարակուսում են, թե ինչպես էին Սալլահ-ադ-Դինի զինվորներն այդքան հեշտ գտնում խաչակիրների ճամբարները։ Պատասխանը պարզ է. հոտով...
Եթե միջնադարի սկզբին Եվրոպայի հիմնական սնունդը կաղիններն էին, ընդ որում, ոչ միայն հասարակ մարդկանց համար, այլև ազնվականների, ում սեղաններն առանձնանում էին բազմազանությամբ միայն այն հազվագյուտ տարիներին, երբ սով չէր լինում, ապա միջնադարի ավելի ուշ շրջանում Եվրոպայում ոսկուց էլ թանկ էին գնահատվում համեմունքները, որոնք ոչ միայն հարստության ցուցադրման ձև էին, այլև օգնում էին կոտրել մսի ու այլ մթերքների հոտերը։
Իսպանիայում կանայք ոջիլների դեմ պայքարում էին՝ մազերին սխտոր քսելով, իսկ մի քիչ սփրթնած տեսք ունենալու համար քացախ էին խմում։ Ի դեպ, միջնադարյան տիկնանց շնիկները ոչ միայն իրենց վրա էին վերցնում իրենց տիրուհիների ոջիլներին ու տիզերին գրավելու կարևորագույն գործը, այլև տալիս էին իրենց մեզը, որով տիկնայք գունազրկում էին իրենց մազերը։
17-18-րդ դարերում լայն տարածում ստացած սիֆիլիսը դարձավ նաև նորաձևության թրենդ թելադրող:
Պատմիչներից մեկը գրում էր, որ սիֆիլիսի պատճառով մարդու երեսի ու գլխի վրայից անհետանում էր ցանկացած տիպի բուսականություն, ու որպեսզի մաչոներն ապացուցեին, որ իրենք առողջ են, սկսեցին երկար մազեր ու բեղեր պահել։
Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պպատճառներով չէին կարողանում անել դա, հորինեցին կեղծամները, որոնք միանգամից լայն տարածում գտան սիֆիլիսով բազմաթիվ հիվանդներով հարուստ հասարակության վերին շերտերում։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ շատերն իրենց մազերը սափրում էին՝ ցանկանալով պաշտպանվել ոջիլներից։
средневековье
Քրիստոնյաների կողմից կատուների ոչնչացման արդյունքում հսկայական չափերի հասավ առնետների պոպուլյացիան, որոնք ժանտախտային տիզի հիմնական տարածողներն էին։ Արդյունքում Եվրոպայի բնակչության կեսը զոհ գնաց ժանտախտի համաճարակներին։ Սպոնտան կերպով ի հայտ եկավ նոր պահանջված մասնագիտություն՝ առնետաորս։
Տիզերի դեմ պայքարը պասիվ բնույթ էր կրում ու սահմանափակվում էր այնպիսի պրիմիտիվ լուծումներով, ինչպիսին էր քորող փայտը, իսկ բարձրաստիճան պետական այրերն այլ լուծումներ էին գտնում։ Այսպես, Լյուդովիկոս 14-րդի ժամանակ ինչպես Լուվրում, այնպես էլ Վերսալում կար հատուկ ծառա, ով պարտավոր էր արքայի վրայի տիզերին որսալ։
Կանայք էլ, ենթադրելով, որ մետաքսը չափազանց հարթ է, որպեսզի միջատները մնան դրան կառչած, սկսեցին մետաքսյա անդրավարտիքներ ու շապիկներ հագնել։ Այդպես էլ ի հայտ եկավ մետաքսյա ներքնաշորերի նորաձևությունը, ու, ի դեպ, տիզերն ու ոջիլներն իրոք բնակություն չեն հաստատում մետաքսյա ներքնազգեստում։
средневековье
Սիրահարված ծաղրածուները միջնադարյան Եվրոպայում մի սովորույթ ունեին. նրանք իրենց վրայից հանում էին լուերն ու դրանք գցում իրենց սիրելիի մարմնի վրա, որպեսզի նրանց արյունները խառվեն իրար։ Այն ժամանակներում մահճակալներն իրենցից ներկայացնում էին սովորական ուղղանկյուն փայտե կաղապարներ՝ ոտքերի վրա, ու առանձնակի բարձր էր գնահատվում ծածկոցի առկայությունը, որը թույլ չէր տալիս լուերին ու այլ միջատներին թափվել քնած մարդու վրա ու «գրավել» նրա մարմինը։ Համարվում է նաև, որ կարմիր գույնի կահույքը նորաձև դարձավ, որովհետև դրա ֆոնին չէին երևում միջատները։
Ի դեպ, միջնադարյան ոջիլներն ակտիվորեն մասնակցում էին քաղաքական կյանքին։ Շվեդիայում գտնվող Գուրդենբուրգ քաղաքում սովորական ոջիլը դարձավ քաղաքապետի ընտրությունների ակտիվ մասնակից, որովհետև թեկնածություն առաջադրել կարող էին միայն երկարամորուք անձիք։ Ընտրություններն անցկացվում էին հետևյալ եղանակով. քաղաքապետի թեկնածուները նստում էին սեղանի շուրջ ու սեղանի վրա էին փռում իրենց մորուքները։ Հետո հատուկ ընտրված մարդը սեղանի մեջտեղում դնում էր մի ոջիլ։ Քաղաքապետ ընտրվում էր այն մարդն, ում մորուքի մեջ բնակություն էր հաստատում այդ մակաբույծը։
Հիգիենայի արհամարհանքը շատ թանկ նստեց Եվրոպայի վրա. 14-րդ դարում ժանտախտի արդյունքում մահացավ Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդ մասը, իսկ Անգլիայում ու Իտալիայում՝ գրեթե ամեն երկրորդը։
Այն ժամանակներում բուժօգնության մեթոդները պրիմիտիվ ու դաժան էին, հատկապես՝ վիրաբուժությունը։ Օրինակ, որպեսզի անդամահատեին ինչ-որ վերջույթ, որպես «ցավազրկող» օգտագործում էին փայտե մուրճ, որով մարդու գլխին հարվածելով՝ այնպես էին անում, որ նա ուշագնաց լինի՝ առանց հաշվի առնելու կողմնակի հետևանքները, ասենք՝ կոտրվածքներն ու ուղեղի ցնցումները։
средневековье
Բաց վերքերն այրում էին շիկացած երկաթով կամ էլ դրանց վրա եռման ջուր կամ ծծումբ էին լցնում։ Այս վայրագությունների ֆոնին շատ համահունչ է նայվում նաև թութքի բուժման միջնադարյան մեթոդը. պարզապես մարդու հետույքի մեջ շիկացած երկաթ էին մտցնում ու այրում էին թութքը...
Սիֆիլիսը սովորաբար բուժում էին սնդիկով, ինչը, բնականաբար, բարեհաջող արդյունքների չէր կարող հանգեցնել։ Բացի հոգնաներից ու սնդիկից՝ բուժման ունիվերսալ մեթոդ էր համարվում արնաթողությունը, որի միջոցով «բուժում էին» ամեն ինչ։ Համարվում էր, որ հիվանդությունները սատանան է ուղարկում, ու պետք է դրանց թույլ տալ «դուրս գալ»։
средневековье
Հայտնի է ևս մի պատմություն, որը շատ պատկերավոր կերպով ցույց է տալիս Եվրոպայի հիգիենայի վիճակն ու դրան հակառակ՝ Արևելքի մաքրասիրությունը։ Ասում են, մի անգամ Ֆրանսիայի արքաներից մեկն իր պալատում հյուրընկալվելու է հրավիրում Պարսից դեսպանին, ով հետագայում այսպես է նկարագրել այդ մղձավանջն իր հուշերում.
«...արդեն երեկոյան մեր ամբողջ խումբն անհետաձգելի պետական գործեր ունենալու պատրվակով պարզապես ճողոպրեց պալատից, երբ ես տեսա իմ «կենդանի» անկողինը, որն ասես շարժվեր, այնքան շատ կյանք կար դրա վրա»...
средневековье
Արդյունքում, ընդամենը կես օր գտնվելով պալատում, պարսիկները ստիպված էին այրել իրենց ողջ հագուստն ու հանդերձանքը, որը եղել էր նրանց հագին ու նրանց սայլերում, ինչպես նաև ստիպված էին սափրել իրենց մարմնի ողջ բուսականությունը՝ ոջիլներից ազատվելու համար։
Այսպիսին էր այսօրվա լուսավոր ու քաղաքակիրթ Եվրոպան ընդամենը մի քանի դար առաջ...
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank