ՌԴ արժեթղթերի շուկան շարունակում է կորցնել իր դիրքերը նավթի գների անկման պատճառով
International newsՌուսաստանի արժեթղթերի շուկան շարունակում է կորցնել իր դիրքերը նավթի գների անկման պատճառով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նավթի գնի անկումը հատել է 1 բարելի դիմաց սահմանված 30 ԱՄՆ դոլարի շեմը և շարունակում է իջնել: Արտարժույթի շուկայում ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել: Կեսօրից հետո 1 դոլարի համար արդեն սահմանվել էր 77,61 ռուբլի փոխարժեք:
Շարունակում են նվազել տարբեր ընկերություններում ռուբլով արտահայտված արժեթղթերի գինը: Մասնավորապես, ВТБ բանկում արժեթղթերի գինը նվազել է 3,9 տոկոսով, «Газпром Нефти» ընկերությունում` 4,3 տոկոս, «Лукоил Сбербанк»-ում նվազել է 6,5 տոկոսով և այլն: