Վենեսուելայի նախագահը հայտարարել է տնտեսական արտակարգ դրություն
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է տնտեսական արտակարգ դրություն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, արտակարգ դրությունը սահմանված է 60 օրվա համար: Արատակարգ դրության մասին հրամանագիրը հրապարակվել է հունվարի 15-ին:
Այս քայլը կատարվել է համաձայն Սահմանադրության դրույթների: Հրամանագիրն ուղղված է սոցիալական իրավունքների պաշտպանությանը` կրթության, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում: