Թուրքիայում առաջիկայում կբացվի 165 նոր բանտ
International newsԹուրքիայի արդարադատության նախարարության բանտերի եւ կալանավայրերի հարցերով պատասխանատու Յավուզ Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի բանտերը գրեթե լիքն են եւ դրանց գերբեռնվածությունը նվազեցնելու համար առաջիկա 4 տարիների ընթացքում նախատեսվում է 165 նոր բանտ բացել:
Ինչպես հաղորդում է CNNTurk հեռուստաալիքը, բանտերում եւ կալավայրերում տիրող վիճակի մասին թուրքական խորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողով ներկայացրած զեկույցում Յըլդըրըմը նշել է, որ 2016 թվականի հունվարի 13-ի դրուջթյամբ` Թուրքիայում 180 հազար 176 հոգու համար նախատեսված բանտերում ներկայում կան 179 հազար 611 կալանավոր եւ դատապարտյալ:
Զեկույցի համաձայն` կալանավայրերում 179 հազար 611 գտնվողներից 140 հազար 35-ը դատապարտյալ են, 13 հազար 882-ը` բանտարկյալ, 25 հազար 694-ը` կալանավոր: Նրանցից 170 հազար 759-ը տղամարդիկ են, 6 հազար 468-ը` կանայք: Բանտերում գտնվողներից 169 հազար 400-ը քրեական հանցագործներ են, 8 հազար 44-ը` «ահաբեկիչներ», 2 հազար 197 հոգի էլ պատիժ է կրում կազմակերպված հանցագործություն կատարելու համար:
Նշվում է, որ առաջիկայում նոր բանտեր բացվելու հետ 131 հին բանտ կփակվի: