Գերմանացիների կեսից ավելին կասկածում է միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու Մերկելի ընդունակությանը
International newsԳերմանայում ավելացել Է այն մարդկանց թիվը, ովքեր չեն վստահում երկրի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանն այն հարցերում, որոնք կապված են փախստականների հետ:
Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը DeutschlandTrend-ն անցկացրել Է ARD հեռուստաալիքի համար:
Այսպես, հարցման արդյունքների համաձայն՝ գերմանացիների 51 տոկոսը կասկածում Է միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու իր երկրի կարողությանը: Մասնավորապես, դա կապված Է Ամանորի գիշերը Քյոլնում կանանց վրա կատարված մի շարք հարձակումների հետ, նշում Է հեռուստաալիքը: 2015 թվականի հոկտեմբերին այդ կարծիքին Էր բնակչության 48 տոկոսը:
Բացի այդ, նոր հարցումը ցույց Է տվել, որ դրա մասնակիցների 48 տոկոսը վախենում Է փախստականներից, իսկ 50 տոկոսը հակառակ տեսակետն Է հայտնել:
Հարցումն անցկացվել Է հունվարի 12-ին եւ 13-ին, դրան մասնակցել Է հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: