Ադրբեջանի ֆինանսական համակարգը փլուզվում է. բանկերը վերածվում են բանջարեղենի կրպակների
International newsՆավթի համաշխարհային գների անկման պատճառով անկախացումից հետո նավթի ասեղի վրա նստած եւ նավթային եկամուտներից շփացած Ադրբեջանի ֆինանսական համակարգը մատնվել է փլուզման: Ադրբեջանում անցայլ տարվա կեսերից բանկերի մեծ մասը մեկը մյուսի հետեւից սնանկացել եւ փակվել են: Ներկայում նրանք վերածվում են բանջարեղենի կրպակների:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, սոցցանցերում հայտնվել է ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշումով երկրի տարածքում վերացվեցին տարադրամի փոխանակման բոլոր կետերը, այդ երկրում դոլարային իրարանցում է սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ներկայում ամերիկյան արտարժույթը հնարավոր է ձեռք բերել միայն բանկերում եւ դրանց բաժանմունքներով, այն էլ ոչ բոլորում, որոնցից մեկը, որտեղ կարելի է ԱՄՆ դոլար գնել, հանդիսանում է AzərTՖrkBank-ը: Երեկ առավոտվանից այդ բանկի դիմաց հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել: Նրանք ժամերով կանգնում են հերթերում, որպեսզի ամերիկյան արտարժույթ ձեռք բերեն, որը տրվում է սահմանափակ քանակությամբ` մեկ ձեռքին 500 դոլարից ոչ ավելի:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես 47,6 եւ 47,9 տոկոսով աճել է` կազմելով համապատասխանաբար 1,55 եւ 1,685 մանաթ:
Reuters-ը հայտնում է, որ Բաքվի «սեւ շուկայում» ամերիկայն մեկ դոլարը կարելի է ձեռք բերել 2 մանաթով, իսկ որոշ տվյալներով` այն արդեն վաճառվում է արդեն 3-4 մանաթով:
Ադրբեջանական մանաթի աննախադեպ արժեզրկման արդյունքում այդ երկրում ծայրահեղ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսվել է 50 ամերիկյան դոլար: Ներկայում նավթի գինը մոտ 30 դոլար է:
Փորձագետների կանխատեսումներով` նավթի գինն ավելի կնվազի եւ մոտ ժամանակում սոցիալական պայթյունն Ադրբեջանում անխուսափելի է: