Սուրկովն ու Նուլանդը քննարկել են Ուկրաինայի հարցը
International newsԿալինինգրադում ավարտվել են ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի՝ Մինսկի համաձայնությունների շուրջ խորհրդակցությունները:
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բանակցություններն ավելի քան 4 ժամ են տեւել: Խորհրդակցության արդյունքների մասին կողմերը մամուլին մանրամասներ չեն հայտնել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին: