Պայթյուն է տեղի ունեցել Կանադայում նավթային ավազների վերամշակման կենտրոնում
International newsԿանադական Ալբերտա նահանգում ուրբաթ երեկոյան Nexen Energy ընկերության նավթային ավազների վերամշակման կենտրոնում պայթյուն է եղել: Պատահարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ու եւս մեկը օրհասական վիճակում է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
«Այս պահին Nexen-ը շահագործումից հանում է իր ձեռնարկությունները, ինչը կարող է տեւել շուրջ 12 ժամ»,- հայտնել է կարգավորող ընկերության էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչը, ով աշխատում է ԱՊ վայրում: