Չարլի Օստինը վերադարձավ Պրեմիեր լիգա
Sport«Սաութհեմփթոնը» պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի ՔՊՌ-ի անգլիացի հարձակվող Չարլի Օստինին ձեռք բերելու մասին:
26-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 4 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նախորդ մրցաշրջանում Օստինը ՔՊՌ-ի կազմում 18 գոլ էր խփել Պրեմիեր լիգայում եւ առաջին անգամ հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական: Չեմպիոնշիփի ընթացիկ առաջնությունում նա դարձել է 10 գոլի հեղինակ եւ ստացել 4 դեղին քարտ: