Իրանը մտադիր է ազատ արձակել Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին
International newsԻրանը պատրաստվում է ազատ արձակել 4 ամերիկացի բանտարկյալների, այդ թվում Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով «ՖԱՐՍ» իրանական գործակալության հաղորդագրությունը:
Թեհրանի դատախազի որոշմամբ` բանտարկյալներին ազատ են արձակելու կալանավորների փոխանակման ծրագրով:
Իրանական աղբյուրը չի նշել մյուս բանտարկյալների անունները, որոնց պատրաստվում են ազատ արձակել:
Աղբյուրի հաղորդմամբ` Իրանում կալանքի տակ են գտնվում նաև նավաստի վետերան Ամիր Հեքմաթին, քրիստոնյա հոգևորական Սաեդ Աբեդինին և Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ռոբերտ Լևիսոնը: