ԱՄՆ-ն չի բացառել հակառուսաստանյան պատժամիջոցները 2016 թ. չեղարկելու հավանականությունը
International newsՌուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն 2016 թ., հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Հենց իրականացվեն Մինսկի պայմանավորվածությունները, այսինքն՝ հենց Դոնբասում ընտրություններ անցկացվեն, դադարեցվեն ռազմական գործողությունները, ու վերականգնվի Ուկրաինայի արեւելյան սահմանը, պատժամիջոցները կչեղարկվեն»,- ասել է Ֆրիդը: Նրա կարծիքով, հիմա Մոսկվան տրամադրված է Դոնբասում հակամարտության դիվանագիտական լուծմանը: «Մենք կարող ենք միայն ողջունել դա ու հույս ունենք, որ արդեն այս տարի կհաջողվի ապահովել դա»,- ասել է Ֆրիդը:
Նա նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ մշակելու հարցում ԱՄՆ –ն համագործակցել է G7 երկրների ու Եվրամիության հետ: Նրա խոսքով, պատժամիջոցները «Ամերիկայում մտածված ու Եվրոպային պարտադրված» չեն եղել: