Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Վիեննա՝ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման
International newsԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Վիեննա, որտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, հավանաբար, կհայտարարի Թեհրանի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի կատարման արդյունքները, հայտնում է IRNA գործակալությունը։
Գործակալության համաձայն՝ նախարարին ուղեկցում է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զարիֆը Վիեննայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով, դրա դիմաց Արևմուտքը կչեղարկի սահմանած պատժամիջոցները։