«Լեսթերը» չհաղթեց հետնապահին, բայց դարձավ առաջատար
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց հետնապահ «Աստոն Վիլայի» հետ՝ 1:1: Հյուրերն առաջին խաղակեսում բացեցին հաշիվը, ինչպես նաեւ վրիպեցին 11 մետրանոցից, իսկ «Աստոն Վիլան» պարտությունից խուսափեց վերջնամասում:
«Լեսթերը» 44 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն այս տուրում Կլաուդիո Ռանյերիի թիմին կարող է շրջանցել 43 միավոր ունեցող Լոնդոնի «Արսենալը», որը հունվարի 17-ին հյուրընկալվելու է «Սթոք Սիթիին»:
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Լեսթեր»՝ 1:1
Ռուդի Գեստեդե, 75 – Սինձի Օկազակի, 28
Չիրացված 11 մետրանոց՝ Ռիյադ Մահրեզ, 33 («Լեսթեր»)