Բարսելոնան մտադիր է ձեռք բերել պաշտպան Ջոն Սթոունզին
Sport
«Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային դիտակետում,- հայտնում է «goal.com»-ը:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ըստ «Transfermarkt»-ի՝ 21-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Սթոունզը մասնակցել է 19 հանդիպման: