Ջակարտայում ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել
International newsԻնդոնեզիայի ոստիկանությունը 12 մարդու է ձերբակալել հինգշաբթի երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով:
Ինչպես հաղորդում է CNN-ը` ձերբակալվածներից մեկը կասկածվում է «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող օպերատիվ ցանցի համար բանկային փոխանցումներ անելու մեջ:
Ջակարատայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մեկ կանադացի և մեկ ինդոնեզացի են զոհվել, 26-ը վիրավորվել են:
Ոստիկանության արագ արձագանքման արդյունքում հարձակում իրականացնողներից 4-ը զոհվել են: