Սիրիական բանակն ԻՊ-ի գրոհայիններին դուրս է մղել Ալ-Բագիլիա գյուղից
International newsԴեյր Էզ Զորի նահանգապետ Մուհամմադ Կադդուր ալ-Այնիյան հայտարարել է, որ սիրիական կառավարական զորքերի առաջխաղացման արդյունքում ԻՊ խմբավորման ահաբեկիչները Ալ-Բագիլիա գյուղից, որտեղ մոտ մոտ 280 մարդ են սպանել, փախել են հարակից շրջաններ:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի&ra quo;-ն:
«ԻՊ-ի ահաբեկիչները երեկ երեկոյան մուտք են գործել Ալ-Բագիլիա գյուղ, որը գտնվում է Եփրատ գետի ափին` Դեյր Էզ Զոր քաղաքից դեպի արևմուտք, և կոտորել են մի քանի ընտանիքների անդամների` ելնելով նրանից, որ սիրիական բանակը խաղաղ բնակչությանն օգնելու նպատակով շարժվում է հենց այդ ուղությամբ: Այնտեղ բանակի և ԻՊ-ի ահաբեկիչների միջև զինված բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով վերջիններս լուրջ կորուստներ են կրել, մյուսներին հաջողվել է փախուստի դիմել դեպի հարակից շրջաններ, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության ներքո»,-ասել է նահանգապետը:
Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ» գործակալությունը` վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, բախումների հետևանքով սպանվել է ԻՊ-ի 30 ահաբեկիչ, իսկ վերջիններիս հարձակման զոհ են դարձել Սիրիայի ժողովրդական շարժման 20 մասնակիցներ, ինչպես նաև նրանց կանայք և երեխաները: