Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 9 մարդ
International newsԱֆղանստանի Ջելալաբադ քաղաքում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, 12-ն ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պայթյունը տեղի է ունեցել Նանգարխար արվարձանի կառավարական վարչության անդամի տանը»,-հայտնել է «Պաժվակ» գործ ակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:
Նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Առայժմ հայտնի չէ, պաշտոնյան տուժել է, թե ոչ:
Ավելի վաղ` հունվարին, մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրակայացրել Ջելալաբադում Պակիստանի հյուպատոսության շենքի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել էին ԻՊ-ի ահաբեկիչները: