ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի պաշարված քաղաքներին օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
International newstert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ուղարկել սիրիական պաշարված քաղաքներին, եթե համապատասխան խնդրանք ստանա:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմա-օդային նուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը:
«Եթե մեզ այդ մասին խնդրեն, մենք գիտենք, թե ինչպես դա անել. մենք ունենք թե՛ մարդիկ, թե՛ հասանելիություն»,-ասել է նա;
Նշվում է, որ հարցը բարձրացվել է պայմանավորված զինված հակամարտության արդյունքում արգելափակված երկրներում սննդամթերքի անբավարարության մասին լուրերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայենի հետ քննարկել է Սիրիայում և Եմենում հումանիտար վիճակին առնչվող հարցեր: