Թուրք հաքերները կոտրել են ռուսական դեսպանատան կայքն ու տեղադրել Աթաթուրքի նկարը
International newsBörteçine Siber Tim թուրքական հաքերային խմբի անդամները Facebook սոցկայքի միջոցով հայտնել են, որ կոտրել են Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կայքն ու տեղադրել երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Մոսկվայի ժամանակով 15:00-ին դեսպանատան կայքը դեռևս չէր վերականգնել իր աշխատանքն ու անհասանելի էր: Աղբյուրը հավելում է, որ օրեր առաջ վերոհիշյալ խմբի անդամները կոտրել էին ՌԴ կապի ու զանգվածային հեռահաղորդակցության հարցերով նախարար Նիկոլայ Նիկիֆիրովի Instagram էջը` տեղադրելով Աթաթուրքի, Էնվեր փաշայի ու Թուրքիայի ազգային դրոշի պատկերները:
Հիշեցնենք, որ Անկարայի ու Մոսկվայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են անցած տարվա նոյեմբերի 27-ին թուրքական ռազմական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի կործանումից հետո:
Հայտնի է, որ «Սու-24-ը» հակաահաբեկչական գործողություն է իրականացնելիս եղել Սիրիայի տարածքում, սակայն Անկարայի պնդմամբ, այն հատել է Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում: