ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
International newsԱՄՆ-ի ֆինանսական գերատեսչությունը նոր, անհատական պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, հայտնում է France-Presse-ը:
Պատժամիջոցների թիրախն այն անձինք ու կազմակերպություններն են, որոնք առնչություն ունեն Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրին:
ԱՄՆ-ի նոր սև ցուցակում են հինգ իրանցիներ, որոնք անմիջականորեն մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության համար բալիստիկ հրթիռներ ստեղծելուն:
Նոր պատժամիջոցների մասին հայտնի է դարձել Իրանի դեմ հին պատժամիջոցների սպասված վերացման լուրերի ֆոնին: