Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նավթի գնանկումը Ադրբեջանի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման շեմին

International news

Նավթի համաշխարհային գների` անցյալ տարվա կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանին կանգնեցրել է խորը տնտեսական ճգնաժամի շեմին: Նավթի գնանկումը սեղմել է Ադրբեջանի քաղաքական իշխանության դեմ «կոճակը»:

Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի` լողացող փոխարժեքի անցնելու հետեւանքով ամերիկյան դոլարի նկատմամբ նրա` գրեթե երկու անգամ արժեզրկվելու հետ կապված բոլոր ապրանքների, այդ թվում սննդամթերքի, գների 50 տոկոսից ավելի աճից հետո երկրի ամբողջ տարածքում թանկացումների դեմ սկսված բողոքի զանգվածային ակցիաները ցնցել են նավթադոլարների առատությունից շփացած Ադրբեջանի քաղաքական իշխանությունը: Երկրում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ են ընթանում, աճում է գործազրկությունը, փակվել են մեծ թվով ձեռնարկություններ եւ բանկեր: Ադրբեջանի քաղաքական ի շխանության դեմ ավազի ժամացույց է գործի գցվել եւ հետադարձ հաշվարկ սկսվել:

Նավթի գնանկումը Ադրբեջանի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման շեմին:

Անցյալ տարվանից սկսված նավթի էժանացումից Ադրբեջանը մոտ 10 մլրդ դոլար է կորցրել (azadliq.info): Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 21 հազար աշխատատեղ է կրճատել (marja.az): Ադրբեջանում գործող 10 բանկեր փակվել են: Բանկային հատվածի 5 հազար աշխատակիցներ կրճատվել են: 2015 թվականին Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը մոտ 60 տոկոսով կրճատվել է (report.az): Ազերի-Չըրաղ-Գյունեշլի հանքահորից եկամտաբեր նավթի վաճառքից 2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մուտքը կազմել է  6 մլրդ 956 մլն դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականին այն կազմե լ էր 15 մլրդ 118 մլն դոլար, իսկ 2013 թվականին` 16 մլրդ 261 մլն դոլար: Մանաթի փոխարժեքը 2015 թվականին փոքր- ինչ կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը մոտ 10 մլրդ դոլար է ծախսել:

Լուրջ կորուստներ է ունեցել Ադրբեջանի պետբյուջեի հիմնական մատակարար Պետական նավթային հիմնադրամը, քանի որ ակտիվների ներդրումների ուղղություններում ինվեստիցիաների արժեքի էժանացում է տեղի ունեցել: Հիմնադրամի տվյալներով` 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հիմնադրամի ակտիվները նվազել են 9,5 տոկոսով կամ 3,5 մլրդ դոլարով:

2015 թվականի ընթացքում 1,5 մլրդ դոլարով պակասել են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից պետբյուջե կատարվող ներարկումները (fins.az):

Ադրբեջանում կրճատվել են մի շարք պետական կառույցներ, այդ թվում` Ստանդարտացման, չափագիտության եւ պատենտավորման պետական կոմիտեն, Պետական հողերի եւ քարտեզագրման կոմիտեն:

Ադրբեջանի տուրիստական ընկերությունների գործունեության մեջ լիակատար լճացում է. զբոսաշրջային ընկերություններն իրար հետեւից փակվում են: Պատճառը մանաթի արժեզրկումն է, քանի որ արտասահման շրջագայությունների գները հաշվարկվում են դոլարով եւ եվրոյով: Դոլարի փոխարժեքի խիստ բարձր լինելու պատճառով զբոսաշրջային փաթեթների վաճառքն անհնարին է դարձել (minval.az):

Ըստ փորձագետների` որպեսզի տանելի կերպով իրագործվի 2016 թվականի պետբյուջեն, որում նավթի գինը մեկ բարելի համար հաշվարկված է 50 դոլար, մանաթով արտահայտված` մեկ բարել նավթից եկամուտը պետք է կազմի 52,5 մանաթ, իսկ դրա համար 1 դոլարը պետք է հավասար լինի 1,81 մանաթի:

56 մանաթ վաստակելու եւ առաջիկայում նավթի եւս որոշ չափով էժանացման հնարավորությունից ապահովագրվելու համար 1 դոլարը պետք է հավասար լինի 1,9-2,2 մանաթի: Ստեղծված իրավիճակն անխուսափելի է դարձնում մոտ ժամանակում մանաթի հերթական 40-տոկոսանոց արժեզրկումը, ինչը խիստ կծանրացնի Ադրբեջանի վիճակը (fins.az):

Ամերիկյան հեղինակավոր Morgan Stanley, Goldman Sachs եւ Citigroup բանկերը կանխատեսում են, որ նավթի մեկ բարելի գինն այս տարվա առաջին կեսին պետք է կազմի 20 դոլար: Մեծ Բրիտանիայի Standart Chartered բանկը հնարավոր է համարում նավթի մեկ բարելի գինը մինչեւ 10 դոլար իջնելը:

Եթե նավթի գինն ընկնի 20 դոլար, ապա Ադրբեջանի 2016 թվականի բյուջեի իրագործման համար մեկ դոլարը պետք է հավասար լինի 2,5 մանաթի, 10 դոլարի իջնելու դեպքում անհրաժեշտ կլինի, որ մեկ դոլարը հավասար լինի 5,2 մանաթի:

Մանաթի ավելի էժանացումը կբերի ապրանքների էլ ավելի թանկացմանը, եւ Ադրբեջանը կհայտնվի հիպերինֆլյացիայի իրավիճակում:

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում եկամտային մասը նախատեսվել է 14,566 մլրդ մանաթ, ծախսային մասը` 16,264 մլրդ մանաթ (այդ թվում` կենտրոնացված եկամուտները` 13,799 մլրդ մանաթ, տեղական եկամուտները` 766,345 մլն մանաթ, կենտրոնացված ծախսերը` 14,722 մլրդ մանաթ, տեղական ծախսերը` 1,541 մլրդ մանաթ) (APA):

            Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված է 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմում է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը:

2015 թվականի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը պետք է կազմեր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը: Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նախատեսված ռազմական ծախսերը, 2015 թվականի համեմատ, մոտ երկու անգամ քիչ են:

Այս տարվա հունվարի 1-ից Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձը 30-50 տոկոսով նվազեցվել է (minval.az):

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում արդեն այժմվանից 1,3 մլրդ մանաթ լրացուցիչ պակասորդ է ստեղծվել (azadlig.info):

2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 730,9 մլն դոլար, ինչը 3,9 տոկոսով ավելի է, քան այդ տարվա սկզբին էր: Եւ դա այն դեպքում, երբ 2015 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի սպասարկման համար (հաշվեգրված տոկոսներով) պետբյուջեից հատկացվել էր 776,2 մլն դոլար, ինչից պարզ է դառնում, որ մարելով հները՝ Ադրբեջանն արտասահմանում նոր պարտքեր է փոխառել: 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին մոտ 697,7 դոլար արտաքին պարտք է ընկնում:

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես 47,6 եւ 47,9 տոկոսով աճել է` կազմելով համապատասխանաբար 1,55 եւ 1,685 մանաթ: Կենտրոնական բանկի որոշումով Ադրբեջանում փակվել են տարադրամի բոլոր փոխանակման կետերը: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը արդեն վաճառվում է 3-4 մանաթով (reuters, azadliq.info):

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին կվերանայվի. բյուջեում նավթի գինը պետք է վերահաշվարկվի մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակով (az.azvizion.az):

Կամո Բաղդասարյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project