Հունաստանը Թուրքիային մեղադրել է փախստականների մաքսանենգության մեջ
International newsՀունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը փախստականների ճգնաժամի հետ կապված Թուրքիայի դեմ ծանր մեղադրանքներ է հնչեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական SՖddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում նախագահ Պավլոպուլոսն ասել է, որ «թուրքական ատյանները սերտ կապերի մեջ են մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների հետ»:
Պաշտոնական շփումների համար այսօր Բեռլին ժամանած Հունաստանի նախագահը լրագրողներին ասել է, որ իրենք «ապացույցներ ունեն, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն աջակցում փախստականների մաքսանենգությամբ զբաղվողներին»:
«Թուրքիան մինչ այժմ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարել փախստականների հոսքը Եվրոպա կանխելու ուղղությամբ: Եթե փախստականների թվաքանակում նվազում դիտվի, ապա Հունաստանը կվճարի իր մասնաբաժինը` փախստականների հարցով Թուրքիային հատկացվելիք ֆինանասական օժանդակության համար», -ասել է Պրոկոպիս Պավլոպուլոսը: