Ալիեւը «մեծ մասնավորեցում» է սկսում Ադրբեջանում
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մանաթի արժեզրկման պատճառով երկրում թանկացումների դեմ սկսված զանգվածային բողոքների հետ կապված կառավարությունում շտապ խորհրդակցություն է անցկացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովvirtualaz.org կայքը, Ալիեւը նշել է, որ նավթի գնանկման պատճառով նավթ արդյունահանող Ադրբեջանը բախվել է մեծ դժվարությունների, եւ այդ գործընթացը շարունակվում է:
Նա նշել է, որ վերջին տարվա ընթացքում նավթը 4 անգամ էժանացել է, ինչն ազդել է Ադրբեջանի եկամուտների վրա: Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գա հնարավորինս փոքր կորուստներով:
Ալիեւը հայտարարել է, որ դրա միակ ճանապարհը շտապ կարգով պետական ձեռնարկությունների մասնավորեցումն է, եւ այլ միջոցառումների ձեռնարկումը, որոնք կբարելավեն սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում:
Կայքը հայտնում է, որ Իլհամ Ալիեւը կառավարության անդամներին ծանուցել է Ադրբեջանում «մեծ մասնավորեցում» սկսելու մասին: