Միջուկային գործարքի շնորհիվ Իրանն ապահովեց խաղաղ ատոմի իրավունքը. Ռոուհանի
International newsՄիջուկային գործարքի իրագործմամբ Իրանը հասել Է խաղաղ ատոմի անկապտելի իրավունքին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հղած ուղերձում, որը տարածել Է երկրի գործադիր իշխանության մամուլի ծառայու թյունը:
Ուղերձում բերված են այն հիմանական նվաճումները, որոնք տալիս Է միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի՝ հունվարի 16-ին սկսված իրագործումը, համաձայնագիր, որը կնքել են Թեհրանը եւ վեց համաշխարհային տերությունները (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները եւ Գերմանիան):
«Միջուկային համաձայնագրի ռազմավարական նվաճումն Է դարձել միջուկային Էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում, երկրի խաղաղ միջուկային ծրագրի զարգացման՝ իրանական ժողովրդի իրավունքի հաստատումը: Միջազգային հանրակցությունը ճանաչել Է այս բնագավառում առեւտրային եւ արդյունաբերական գործունեություն իրականացնելու Իրանի իրավունքը: Ճանաչվել Է հարստացման՝ որպես միջուկային ծրագրի առավել դյուրազգաց եւ կարեւոր բաղադրիչի իրավունքը: Իսկ Իրանը մտել Է աշխարհի միջուկային վառելիք արտադրող երկրների շարքը»,- ուղերձում նշել Է Իրանի նախագահը , հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: