Ռուսաստանը ձգտելու է ՀԱՊԿ-ն վերածել ունիվերսալ միջազգային կազմակերպության
International newsՌուսաստանը ձգտելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերածել ունիվերսալ միջազգային կազմակերպության: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Եվգենի Լուկյանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մեր երկիրը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային ինտեգրացման ներուժն ակտիվորեն օգտագործելու Է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես նաեւ ձգտելու Է ՀԱՊԿ-ն վերածել ունիվերսալ միջազգային կազմակերպության, որն ընդունակ կլինի դիմակայել լայն շրջանակի մարտահրավերների եւ արդիականության սպառնալիքներին»,- ընդգծել Է նա: