«Ալաշկերտ»-ում փորձաշրջան է անցնում լատինաամերիկացի ենթահարձակվող
SportՀունվարի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է «Ալաշկերտ»-ի առաջին ուսումնամարզական հավաքը:
Ինչպես տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, 23 ֆուտբոլիստներ են ներգրաված նախապատրաստական այդ գործընթացին և նրանք մինչև հունվարի 29-ը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղելավարությամբ օրական երկու մարզում կանցկացնեն:
Հավաքին հրավիրված է և ակումբում փորձաշրջան է անցնում օտարերկրացի մեկ ֆուտբոլիստ՝ Կարդոզո Ռիչարդ Կառլոսը: Վերջինս Լատինական Ամերիկայից է, ունի Ավստրալիայի քաղաքացիություն, իսկ նրա վերջին ակումբը եղել է Մալթայի Պրեմիեր Լիգայի «Նաքսար Լիոնսը»:
Կարդոզոն 29 տարեկան է, ունի 183 սմ հասակ, խաղում է ենթահարձակվողի և կիսապաշտպանի դիրքում: