Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում
SportԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:
Թիմում ընդգրկվել են միայն «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները, ինչպես նա եւ Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն:
Հայազգի կիսապաշտպանից բացի «Դորդմունդից» հավաքականի կազմում ընդգրկվել են նաեւ պաշտպաններ Մատս Հումելսը, Մարսել Շմելցերը, կիսապաշտպաններ Իլկայ Գյունդոգան, հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Թիմի գլխավոր մարձիչ է ընտրվել «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը:
Խորհրդանշական հավաքականի կազմում «Բավարիայից» ընդգրկվել են դարպասապահ Մանուել Նոերը, պաշտպաններ Ֆիլիպ Լամը եւ Խերոմ Բատենգը, կիսապաշտպաններ Դուգլաս Կոստան Թոմաս Մյուլերը:
Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի, Eurosport.de-