Դվորկովիչն ակնկալում է, որ 2-3 տարի հետո նավթի գները կաճեն բարելի դիմաց մինչեւ 50 – 60 դոլար
SportԵրեք տարի հետո նավթի գները կվերադառնան մեկ բարելի դիմաց 50 – 60 դոլար միջին ցուցանիշին: Հունվարի 18-ին այս կանխատեսումն արել Է ՌԴ-ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Հոնկոնգի Ասիական ֆինանսական համաժողովի շրջանակներում Bloomberg TV-ին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ մեկ բարելի դիմաց 50 – 60 դոլար մակարդակն ավելի արդար Է շուկայի համար: Հնարավոր է՝ 2-3 տարի պահանջվի այդ մակարդակին վերադառնալու համար»,- հայտարարել Է Դվորկովիչը: