Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Չեռնոգորիա
PoliticsՉեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին պաշտոնական այց կկատարի Չեռնոգորիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Չեռնոգորիայի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարության հետ: