Գերմանացի սոցիոլոգները Մերկելի կուսակցության վարկանիշի ռեկորդային անկում են արձանագրել
International newsԳերմանիայի սոցիոլոգիական ծառայությունները հայտարարել են ՔԴՄ/ՔՍՄ աջ կենտրոնամետ դաշինքի վարկանիշի ռեկորդային անկման մասին, դաշինք, որը գլխավորում Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Հարցումների տվյալներով՝ վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի հասարակության մեջ պահպանողականների քաղաքականության աջակցությունը նվազել Է 2,5 տոկոսով՝ հասնելով 32,5 տոկոսի: Սա վատագույն ցուցանիշն Է Բունդեսթագի 2013 թվականի ընտրություններից ի վեր, երբ աջ կենտրոնամետ կոալիցիան հավաքեց ձայների 33,8 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ հարցումները ցույց են տալիս աջ եվրոսկեպտիկների՝ «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության ազդեցության աճը: Նրա աջակցության մակարդակն այժմ կազմում Է 12,5 տոկոս այն դեպքում, երբ 2013 թվականին ԱԳՀ-ն հավաքել Էր ձայների ընդամենը 4,7 տոկոսը եւ նույնիսկ խորհրդարան չանցավ: