50-ից ավելի մարդ է վիրավորվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքում մետրոյի գնացքների բախման հետեւանքով
International news57 մարդ Է հոսպիտալացվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքի արավարձանում մետրոյի երկու Էլեկտրագնացքների ճակատային բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական ANSA գործակալությանը: Տուժածների մեծ մասը դպրոցականներ են, որոնք գնում Էին պարապմունքների, նրանք բոլորը ծեծվածքներ ու թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ավելի լուրջ վերքեր են ստացել երկու գնացքների մեքենավարները: Առգրավվել են շարժակազմերի «սեւ արկղերը»: Ենթադրվում Է, որ չի գործել ուղեսլաքը, եւ գնացքները միմյանց ընդառաջ են ընթացել միակ երկաթուղագծով: Բախումը տեղի Է ունեցել գետնուղուց դուրս՝ «Առեւտրային կենտրոն» կայարանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: