Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 32 հազար միգրանտներ ու փախստականներ. ՄՄԳ
International news2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 31 հազար 851 միգրանտներ ու փախստականներ, 95 մարդ զոհվել Է ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ անելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Իտայի Վիրիրին:
«ՄՄԿ-ի գնահատումներով՝ տարեսկզբից 31 հազար 244 միգրանտներ ու փախստականներ են Հունաստան ժամանել Միջերկրական ծովով,-նշել Է նա:-Սա 21 անգամ ավելի Է, քան անցյալ տարվա ողջ հունվար ամսվա ընթացքում, երբ Հունաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել Էր 1472 մարդու ժամանում»:
Բացի այդ, ըստ ՄՄԿ-ի տվյալների, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ 18-ը 607 մարդ Է ժամանել Իտալիա, եւ Հին Աշխարհ ժամանածների ընդհանուր թիվն այսպիսով կազմում Է 31851: Ինչպես ընդգծել Է Վիրիրին, ընթացիկ տարում ծովային ճանապարհով Հունաստան ժամանող միգրանտների եւ փախստականների թիվը կարող Է գերազանցել անցյալ տարվա ցուցանիշները, երբ ժամանել Էր 853 հազար 650 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: