Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մերիի, Անաիսի, Մարինկայի, Հասմիկի հաշվեհարդարը Հենրիի հետ

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հենրի Քոչարյանի, Մերի Մակարյանի, Անաիս Սարդարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հասմիկ Վերդյանի, Ջուլիետտա Ստեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ նոր «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմի մասին BlogNews պատմել է իր ընթերցողներին։ Փետրվարի 5-ից ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ։ Մինչ այդ, զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Հենրի Քոչարյանի հետ։

Հենրիի կերպարը կնամոլ է, ով ապրում է թեթև, ուրախ կյանքով, միաժամանակ հանդիպում է մի շարք կանանց հետ, ապրում նրանց հաշվին, սակայն ամեն բան փոխվում է, երբ նրանցից երեքը նույն պահին հայտնվում են նույն տեղում և որոշում հաշվեհարդար տեսնել։) «Նրանք շատ դաժան են վարվում բառիս բուն իմաստով։ Դա ուղղակի տեսնել  է պետք»,- նշեց Հենրին։

Դիտարկմանը, որ նմանատիպ սյուժեով ֆիլմեր արտերկրում արդեն նկարահանվել են (երբ կանայք միավորվում են ընդդեմ իրենց դավաճանած տղամարդու), Հենրին արձագանքեց, որ նույն սյուժեով կինոնկար ինքը չի մտաբերում։ «Ես շատ ֆիլմեր եմ դիտել, սակայն նույն կամ նմանատիպ սյուժեով ֆիլմ չեմ մտաբերում։ Իհարկե, թեման անծանոթ չէ, բայց նմանատիպ սյուժեով ու զարգացումներով  ֆիլմ երբեք չեմ տեսել։ Սա շատ յուրահատուկ ֆիլմ է, որում կան նաև սյուժետային  անակնկալ գծեր»,- ասաց  նա ու հավելեց, որ ֆիլմը նկարահանվել է Անդրեյ Կուրեյչիկի համանուն պիեսի հիման վրա։

«Մի քանի տարի առաջ այս գործը բեմադրել եմ Պարոնյան թատրոնում, բավականին մեծ հաջողություն ունեցավ, որոշեցի դրա հիման վրա սցենար գրել ու ֆիլմ նկարահանել։ Ֆիլմը  շատ է տարբերվում ներկայացումից. ավելացել են նոր կերպարներ, փոխվել են սյուժետային զարգացումները, գործողությունները տեղափոխվել են Հայաստան։ Կառուցվածքը նույնն է, սակայն  զարգացումները լրիվ այլ են. մաքսիմալ փորձել եմ տարբեր լինել և չկրկնել ինձ»,- ասաց Հենրին։

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ներկայացման և ֆիլմի դերասանական կազմը տարբեր է, քանի որ կինոյի և ներկայացման պահանջներն են տարբեր։ Միայն Հասմիկ Վերդյանն է ներգրավված եղել ներկայացման մեջ, սակայն  այլ կերպար է խաղացել։ «Առաջին հերթին հաշվի եմ առել, թե իմ պատկերացմամբ՝ դերասաններից ով ինչքանով է համապատասխանում կերպարին։ Բնականաբար, հաշվի եմ առել նաև դերասանների ճանաչվածությունը, սակայն դա առաջնային չի եղել»,- ասաց Հենրին։

Հենրին իր դեբյուտային՝ «Փոքրիկ զորավարը» ֆիլմը նկարահանել էր սուղ միջոցներով և ընկերական հիմունքներով, այն բավականին երկար մնաց էկրաններին ու շահութաբեր եղավ։ Այս անգամ ևս պրոդյուսերը հովանավորներ չունի։ Հենրին նշեց, որ այս անգամ էլ իրենց միջոցներն են ներդրել և մեծ ակնկալիքներ ունեն ֆիլմից։ «Ես միշտ ասում եմ, որ ֆիլմում այնքան կարևոր չէ ֆինանսի, որքան մարդկային գործոնը, ցանկությունը, սերը, նվիրվածությունն ու հավատը աշխատանքի նկատմամբ։ Հաճախ մարդիկ մեծ ֆինանսներով չեն կարողանում ինչ-որ բան ստեղծել և հակառակը՝ կան մարդիկ, ովքեր չեղած միջոցներով, ընկերներով ու գործի նկատմամբ հավատով ստեղծում են դա։ Համաշխարհային կինոյի պատմության մեջ էլ է այդպես. ոչ ոք ի սկզբանե  մեծ միջոցեր չի ունեցել ֆիլմ նկարահանելու համար»,- ասաց նա ու հավելեց, որ այս անգամ ավելի շատ փորձ ունի, մեծ են հնարավորությունները, անցած ճանապարհի ընթացքում շատ բաներ է սովորել։ «Եթե  նախորդ անգամ ինչ-որ հարցերում թերացել եմ, հիմա փորձում եմ չթերանալ։ Թե որքանով է այս ֆիլմը մեկ քայլ առաջ, թող հանդիսատեսը որոշի»,- նշեց Հենրին։

Ռեժիսորը նշեց, որ ինքը կոմերցիոն ֆիլմ է նկարահանում։ «Կոմերցիան վատ բան չէ. կոմերցիոն, նշանակում է, որ աշխատանքը դուր է եկել մեծամասնությանը։ Այլ հարց է, որ կան կոմերցիոն լավ և վատ ֆիլմեր։ Եթե  ֆիլմը փառատոնային չէ, նկարահանվում է ինքնաֆինանսավորմամբ, բնականաբար պետք է ունենա կոմերցիոն հաջողություն, որպեսզի կարողանա փակել իր ծախսերը։ Ի վերջո, ֆիլմը բոլորի համար է։ Ես ֆիլմը նկարահանում եմ ոչ թե մասագետների, այլ հանդիստաեսի համար։ Ինձ համար ամենակարևորը նրանց կարծիքն է, ի վերջո, նրանք են որոշում՝ ֆիլմը լա՞վն է, թե՞ վատը»,- եզրափակեց Հենրին։

         

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank