Տոկիոն հավելյալ 350 մլն դոլար կհատկացնի Սիրիայում իրադրությունը կայունացնելու համար
International newsՃապոնիան մտադիր Է լրացուցիչ 350 մլն դոլար հատկացնել Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆումիո Քիսիդան՝ ելույթ ունենալով Միջազգային խնդիրների ճապոնական ինստիտուտի՝ Տոկիոյում կայացած համաժողովում:
«Ի հավելումն այն գումարի, որը Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում իրադրության կայունացման նպատակով արդեն որպես օգնություն հատկացրել ենք Սիրիայի եւ Իրաքի փախստականներին ու վերաբնակված անձանց, ինչպես նաեւ հարեւան երկրներին, մենք կհատկացնենք եւս 350 մլն դոլար»,-ասել Է նա:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել Էր, որ Տոկիոն 810 մլն դոլարի օգնություն կհատկացնի Սիրիայի եւ Իրաքի փախստականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: