Պուտինն անձամբ է քողարկում Նեմցովին սպանողներին. Խոդորկովսկի
International newsՌուսաստանցի նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է թաքցնում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի իրական մարդասպաններին, ինչն էլ հանգեցրել է անպատժելիության այն մակարդակին, որ կա Ռուսաստանում:
«Ազատության» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ Խոդորկովսկին նման գնահատական է հնչեցրել՝ մեկնաբանելով Չեչնիայի նախագահ Կադիրովի հայտարարությունները «ազգի թշնամի» ընդդիմադիրների մասին, որ մեծ իրարանցում են առաջացրել ռուսաստանյան քաղաքական շրջանակներում: Կադիրովի հայտարարությունը Խոդորկովսկին «Պուտինի ընտանի սիրելիի հերթական հիմարություն» է որակել:
Խոդորկովսկին նկատել է նաև, թե նրանք, ովքեր «չեչեն ժողովրդին հանձնել են ավազակներին, նրանք, ովքեր կարծում են, թե այդ ավազակներին կարելի է թույլ տալ իրենց օրենքները թելադրել ռուսաստանյան հասարակությանը, մեծապես ռիսկի են դիմում»: