Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դաշնակցության ֆենոմենը

Analysis

125 տարին ծանր, չափազանց ծանր բեռ է: 125 տարվա պատմություն, անցյալ, հերոսացման, դավաճանության, սխալների ու պառակտման ոգևորության ու բանտարկության հուսախաբության ու հույս տալու բեռ: Պատմությունից չես փախչի, պատմության բեռից նույնպես: Չես փախչի նաև պատմության բեռին տրված պատասխանատվությունից, որը սպասում են քեզանից:

ՀՅԴ-ն կոալիցա է կազմում, բանակցությունները, իսկ ավելի ճիշտ նախարարական պորտֆելների «բազարը» ընթանում է: Հայաստանյան հասարակությունը, այո´, այո´, ամբողջ հայ հասարակությունն անտարբեր չէ այս փաստի հանդեպ: Անտարբեր չէ վատ իմաստով՝ բոլորը հայհոյում են՝ ծախված են, շահամոլ, քծնող և այլն, ու դա այդպես պետք է լիներ, քանի որ Դաշնակցության նկատմամբ կա 125 տարվա սեր, 95 տարվա ատելություն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կոկտեյլ է:

Թվում է՝ տարօրինակ բան չկա՝ փոքրիկ մի կուսակցություն, որը հազիվհազ հաղթահարեց ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը, կներեք, ԱԺ կեղծված ընտրությունների, ի դեպ, կեղծվածը հիշեցում է միայն, առանց կեղծելու էլ Դաշնակցությունը հազիվհազ էր հաղթահարելու շեմը, ստանում է կոալիցիա կազմելու առաջարկ և ընդունում է այն: Ախր դա այնքան նորմալ է կամ այնքան նորմալ կլիներ, եթե…

Այս եթե-ից ամեն ինչ սկսվում է: Առաջին Հանրապետություն, խոստովանենք ՀՅԴ-ի մինչ օրս ունեցած միակ պատմական լուրջ ձեռքբերումը: Խորհրդային Միության գոյության 70 տարիների հալածանք և այդ հալածանքով նաև պայմանավորված անկախության խորհրդանիշ կուսակցություն, իր անվանման մեջ հեղափոխական բառը ունեցող քաղաքական ուժ, 125-ամյա պատմություն, արդեն անկախ Հայաստանում 1994 թվականին քաղաքական հալածանքների ենթարկված ու արգելված կուսակցություն և այս ամենով հանդերձ արդեն երրորդ անգամ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հետ: Եվ, այս ամենով հանդերձ, զարմանալ, թե ինչու են հայհոյում, անհասկանալի է:

Հավասարապես անհասկանալի են նաև հայհոյողները: Թողնենք մի պահ զգայական վերաբերմունքը և դատենք սառը:

Հայաստանի անկախության մեկուկես տասնամյակում Դաշնակցությունն այդպես էլ որևէ լուրջ հաջողության չհասավ ո´չ քաղաքական, ո´չ ընտրական և ո´չ էլ հասարակական գործընթացներում: Մինչ այս պահը Դաշնակցությունը երկու անգամ կոալիցիա կազմեց վարչակարգի հետ՝ ըստ էության նորմալ քաղաքական անցուդարձ շատ թե քիչ կայացած քաղաքական ուժի համար: Ի  սկզբանե, Դաշնակցությունը որդեգրեց իրավիճակ փոխելու մասնակցային սկզբունքը և ըստ էության մինչ օրս փորձում է հետևել դրան: Շեշտենք՝ խոսքը վերաբերում է սկզբունքին և ոչ թե արդյունքներին, որոնք զրոյական էին:

Ներկայում էլ, քանի որ Դաշնակցությունը մտավ Սերժ Սարգսյանի Սահմանադրական փոփոխություններ կոչված խաղի մեջ և կամա թե ակամա լեգիտիմացրեց խայտառակ հանրաքվեի արդյունքները, բնականաբար, չի ցանկանում և երևի թե չի էլ կարող դուրս գալ խաղի կեսից, ուստի գնում է դեպի կոալիցիա: Գումարած սրան՝ Դաշնակցություն կոչվածը բավական բարդ երևույթ է, որտեղ գործում է Հրանտ Մարգարյանի կլանը, որը մանավանդ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մահից հետո գերիշխող դիրք է ձեռք բերել կուսակցության ներսում, սակայն սա այլ քննարկման թեմա է:

Նման պայմաններում, թվում է, թե Դաշնակցության վարքագիծը չպետք է արժանանար այն բուռն արձագանքին, որին հանդիպում ենք սոցցանցերում և լրատվամիջոցներում, սակայն այդ արձագանքը  կա և դրա պատճառը հանրային ընկալումն է:

Խորհրդային կայսրության 70 տարիների ընթացքում շարունակաբար Դաշնակցության նկատմամբ սերմանված ատելությունը չէր կարող հենց այնպես անհետ կորչել: Ատելության այդ քարոզը, բնականաբար, նստած է շատերի ենթագիտակցության մեջ և բարենպաստ պայմաններում դուրս է հորդում: Սրան գումարվում է նաև տրամաբանորեն հակառակ քաղաքական հիասթափությունը, քանի որ նույն այդ 70 տարիների ընթացքում այսպես կոչված ազգային-հայրենասիրական շրջանակներում Դաշնակցությունը եղել է խորհրդանիշ և իդեալ և ներկա պայմաններում կուսակցության շեղումը իրեն վերագրված իդեալականությունից բերում է խորը հիասթափության և հայհոյանքի:

Նման իրավիճակում ընդամենը մնում է ասել, որ պարզապես պետք է անտարբեր կամ գոնե այնպիսի վերաբերմունք դրսևորել ՀՅԴ հանդեպ, ինչպիսին պետք է լիներ  ցանկացած այլ՝ 5-6 տոկոս հանրային աջակցություն ունեցող կուսակցության պարագայում:

Աղասի Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends