ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը կայցելի Ադրբեջան
International newsԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կանեվրան հունվարի 24-25-ին այց կկատարի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով APA-ն, այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան:
Այցի շրջանակում ծրագրվում է հանդիպումներ Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաեւ այլ պաշտոնական անձանց հետ:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, այլ հարցեր: