Պակիստանցի թալիբները ժխտում են իրենց մասնակցությունը Չարսադայի համալսարանի գրոհին
International newsՊակիստանցի թալիբ ծայրահեղականների «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժումը հայտարարել Է, որ, հակառակ ավելի վաղ արված հաղորդագրությունների, ինքը չի մասնակցել Հայբեր-Պահթունհվա նահանգի համալսարանի վրա հունվարի 20-ին կատարված հարձակմանը:
«Մենք չենք մասնակցել Չարսադա քաղաքի համալսարանի վրա կատարված այսօրվա գրոհին,-ընդգծել Է շարժման ներկայացուցիչ Մուհամադ Խորասանին:- «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժումը ոչ մի առնչություն չունի դրա հետ»: «Ուրիշ մեկն Է քողարկվում մեր շարժման անունով»,- վստահ Է Խորասանին:
Ոստիկանության ներկայացուցիչների կարծիքով՝ համալսարանի վրա հարձակումը կարող Է լինել երկրի հյուսիս-արեւմուտքում գործող ծայրահեղական խմբավորումներից մեկի ձեռքի գործը, որոնք անջատվել են «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժումից: Այդ արյունալի ահաբեկչական գործողությանը մասնակցելու մասին արդեն հայտարարել Է պակիստանցի ծայրահեղականների դաշտային հրամանատարներից մեկը՝ Ումար Մանսուրը: Հենց նա Էր 2014 թվականի դեկտեմբերին պլանավորել համանման հարձակումը Փեշավարի միջնակարգ դպրոցի վրա, որի հետեւանքով զոհվեց 153 մարդ, այդ թվում՝ 134 երեխա:
Հունվարի 20-ի առավոտյան մի խումբ զինված ծայրահեղականներ հարձակվել են Չարսադայի Բաչ Խանի անվան համալսարանի վրա: Գրոհի պահին ուսումնական հաստատությունում գտնվում Էին ավելի քան 3 հազար ուսանողներ ու դասախոսներ: Հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում անվտանգության ուժերին հաջողվել Է ոչնչացնել չորս զինյալների եւ ազատել համալսարանի տարածքը:
Ըստ վերջին տվյալների, ահաբեկիչների ձեռքով զոհվել Է 21 մարդ, եւս ավելի քան 30 հոգի վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: