Ադրբեջանական տուրիզմը խորտակվում է զբոսաշրջիկների հոսքի կիսով չափ կրճատման հետեւանքով
International newsԱդրբեջանում ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու հետ կապված արտասահմանյան երկրներ տուրիստական փաթեթների թանկանալու պատճառով ադրբեջանական տուրիզմը գործնականում խորտակվում է:
Այս մասին haqqin.az-ին պատմել է Ադրբեջանի տուրիզմի ասոցիացիայի նախագահ Նահիդ Բագիրովը` նշելով, որ այսօր գրեթե 50 տոկոսով կրճատվել է Ադրբեջանից այլ երկրներ զբոսաշրջիկների հոսքը:
Նրա խոսքով` մանաթի արժեզրկումը խաչ է քաշել նաեւ ներ ուղղություններ` ասիական երկրներ յուրացնելու ադրբեջանակ տուրիստական ընկերությունների ծրագրերի վրա:
«Մենք պատրաստվում էինք կազմակերպել չարտերային չվերթներ Մալազիա, Սինգապուր, Թաիլանդ: Բայց այժմ կարելի է մի քանի տարով մոռանալ Ասիա տուրիստական փաթեթների ծրագրերի մասին», -ասել է Ադրբեջանի տուրիզմի ասոցիացիայի նախագահը: