Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները: Բռնցքամարտիկի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության համաձայն Աբրահամը Բեռլինում սկսած մարզումներն անց է կացնում մարզիչ Ուլի Վեգների ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 9-ին՝ Լաս Վեգասում: Մեքսիակցի Խիլներտո Ռամիրեսի դեմ մենամարտում հայ բռնցքամարտիկը պաշտպամելու է իր չեմպիոնական գոտին: