Իտալական ընկերությունը լքում է Ադրբեջանը
International newsԻտալական Maccaferri Azerbaijan ընկերությունը հայտարարել է Ադրբեջանցի հեռանալու մասին: Այդ մասին որոշումն ընդունվել է 2016 թվականի հունվարի 19-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարության մամուլի ծառայությանը:
Maccaferri ընկերությունը հիմնադրվել է 1879 թվականին Իտալիայում: Maccaferri Azerbaijan բաց բաժնետիրական ընկերությունը մասնագիտանում է ճանապարհային, ստորգետնյա, նավթագազային եւ քաղաքացիական օբյեկտների շինարարության եւ վերակառուցման համար նյութերի արտադրության ոլորտում: