Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում
SportՀրապարակվել է Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը, որով թիմը հանդես կգա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում: Այս հանդիպումը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում է անցկացվելու:
Kicker.de-ի ներկայացրած մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դորդմումդի «Բորուսիան» հանդես կգա հետեւյալ կազմով. Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Ջու-Հո Պարկ, Իլկայ Գյունդոգան, Յուլիան Վայգլ, Գոնսալո Կաստրո, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 23-ին Մյոնխենգլադբախում: