Ֆրանսիան ցանկանում Է ՌԴ-ի հետ ուժեղացնել համագործակցությունն ԻՊ-ի դեմ պայքարում. Օլանդ
International newsՖրանսիայի իշխանությունները ցանկանում են Ռուսաստանի հետ ուժեղացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում, բայց Սիրիայում հարկավոր Է հարվածներ հասցնել միայն այսպես կոչված «Իսլամական պետությանը»:
Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիա յի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ես կցանկանայի, որ մենք Ռուսաստանի հետ ուժեղացնեինք համագործակցությունն ու կոորդինացումը, որպեսզի գործենք ԴԱԻՇ-ի դեմ, բայց միայն ԴԱԻՇ-ի դեմ, որովհետեւ նա Է մեր թշնամին Է»,-ասել Է Օլանդը՝ հունվարի 21-ին Փարիզում ելույթ ունենալով ֆրանսիացի եւ օտարերկրյա դիվանագետների առջեւ:
Օլանդի խոսքով՝ 2016 թվականին Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ին հարվածների ինտենսիվությունը կմեծանա: Նա նաեւ կրկին նշել Է, որ հարկավոր չԷ խնդիրներ ստեղծել այսպես կոչված «չափավոր սիրիական ընդդիմության» համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: